Ծրագրեր, գրքրեր, նյութեր...


Ուրբաթ, 14.12.2018, 05:02
Ընդհանուր

Ծրագրեր, Գրքեր, Նյութեր

Մեր հարցը
Խնդրում եմ գնահատեք կայքը
Բոլոր գնահատականները: 1593

Տվյալները

Այժմ կայքում են: 1
Հյուրեր: 1
Գրանցվածներ: 0

Ինչպես պաշտպանվել վիրուսներից
 
       Երբ ակտիվանում է վիրուսով վարակված ֆայլը կառավարումը միանգամից անցնում է վիրուսին, որը սկսում է իրականացնել իր վնասակար գործողությունները, ինչպես նաև զուգորդվում է ուրիշ ծրագրերի հետ: Այնուհետև կատարվում է վերադարձ այն գործողություններին, որոնք կատարվում էին համակարգչում: Համակարգչի բարձր արագագործության դեպքում այդպիսի «շեղումը» բացարձակ աննկատ է մնում օգտվողի համար: Հասցված վնասը կարող է հայտնաբերվել հետագայում: Վիրուսի առկայության արտաքին արտացոլումները լինում են տարբեր.
       Օրինակ`
  • Էկրանի անշարժացումը
  • Չնախատեսված նամակի հայտնվելը էկրանի վրա
  • Վարակված ֆայլերի ստեղծման ժամանակի և տարեթվի փոփոխումը
  • Համակարգչի «կախումը»
  • Համակարգչի վթարային անջատվելը
  • Ինֆորմացիոն ֆայլերի ոչնչացումը, կամ դրանց մասամբ վնասումը
  • Համակարգչի աշխատանքի դանդաղեցումը
  • Ստեղնաշարից գրելու արգելափակումը
  • Կոշտ սկավառակին ձայնագրելու հնարավորության արգելափակումը
  • Համակարգչի այլ տեսակի անսովոր «պահելաձևը»
       Օգտվողների համար չափազանց մեծ վտանգ է ներկայացնում վիրուսի այնպիսի գործողությունը, ինչիպիսին է կոշտ սկավառակի ֆորմատավորումը, որին անմիջապես հետևում է կոշտ սկավառակի ողջ ինֆորմացիայի արագ ոչնչացումը:
       Քանի որ վիրուսերից ոչ ոք ապահովված չէ, ապա կարելի գոնե վիրուսով վարակվելու վտանգը հասցնել նվազագույնի: Դրա համար անհրաժոշտ է հետևել մի քանի պարզ կանոնների:
       1) Բոլոր դիսկետները որոնք միացված են եղել այլ համակարգչի պետք է անպայման ստուգել ցանկացած հասանելի հակավիրուսային ծրագրով: Այդպիսի ծրագրերը ոչ միայն հայտնաբերում են վիրուսները, այլ նաև «բուժել» սկավառակը:Դա հատկապես վերաբերում է խաղային ծրագրերին, քանի որ մեծամասամբ վիրուսները տարածվում են հենց դրանց միջոցով:
       2) Ստուգում պետք է իրականացնել այն ֆայլերի նկատմամբ, որոնք ստացվել են ներքին կամ արտաքին ցանցերից:
       3) Հակավիրուսային ծրագրերի պաշտպանական բազաները շատ շուտ հնանում են, դրա համար խորհուրդ է տրվում մշտապես թարմացնել այն:
       4) Չանջատել դիսկետայից զապիսի պաշտպանությունը ամենօրյա օգտագործման ժամանակ, եթե այն նախատեսված չէ խնդրի լուծման մեջ:
       5) Վիրուսի հայտնաբերման դեպքում ոչ մի բան չնախաձերնել, քանի որ դա կարող է բերել այն ինֆորմացիայի կորստին, որը դեռ կարելի էր կանխել: Ամենաճիշտը այդպիսի իրավիճակում դա համակարգչի անջատելն է, որպիսի դադարեցնել վիրուսի գործողությունները: Հակավիրուսային ծրագրի ներդրումից հետո, որի կարգավորումներում նախատեսված է ոչ միայն ինֆորմացիոն ֆայլերի հայտնաբերումը, այլ նաև դրանց «բուժումը»: Եթե վիրուսների հայտնաբերման և «բուժման» գործողությունները ավարտվում են, ապա հակավիրուսային ծրագիրը տեղեկացնում է օգտվողին վիրուսների բացակայության մասին: Բայց անպայման պետք է հիշել, որ հակավիրուսային ծրագիրը մշտապես պետք է լինի թարմացված:
 
       Վերջին ժամանակներում ինտերնետով աշխատելու ժամանակ, հատկապես Էլեկտրոնային փոստերից օգտվելու ժամանակ, երբ օգտվողները բացում էին նամակները: Դրա համար այստեղ նույնպես պետք է իմանալ մի քանի պարզ կանոններ:
       1) Չբացել նամակին կցված անծանոթ ֆայլերը, բացառությանբ այն դեպքի երբ տեղեկացված եք դրանց առկայության մասին:
       2) Չբացել նամակին կցված անծանոթ ֆայլերը, որոնք ուղղարկված են հակավիրուսային լաբորատորիաներից, քանի որ լաբորատորիաները երբեք չեն զբաղվում ֆայլերի տարածմամբ:
       3) Չբացել նամակին կցված անծանոթ ֆայլերը, եթե նամակի վերնագիրը և նամակը դատարկ են:
       4) Ջնջել բոլոր կասկածելի նամակները:
Поиск

Поиск

Поиск


Կայքի հեղինակ Մկրտիչ Մինասյան © 2018