Ծրագրեր, գրքրեր, նյութեր...


Չորեքշաբթի, 24.04.2024, 03:01
Ընդհանուր

Ծրագրեր, Գրքեր, Նյութեր

Մեր հարցը
Ո՞ր օպերացիոն համակարգն եք օգտագործում
Բոլոր գնահատականները: 1708

Տվյալները

Այժմ կայքում են: 1
Հյուրեր: 1
Գրանցվածներ: 0

Վիրուսները
 
       Այսօր ինտերնետում գոյություն ունեն ոչ միայն միայնակ հակերներ, որոնք գրում են ծրագրեր(վիրուսներ) ինտերնետում գաղտնի հարձակման համար, այլև հակերների ամբողջական խմբեր, որոնք կարող են վտանգավոր լինել ամբողջ աշխարհում ինտերնետին միացած համակարգիչների համար: Դուք նույնպես կարող եք բախվել համակարգչային տեռարիստների, եթե չօգտագործեք պաշտպանման մեթոդներ:
       Տրոյական ձիերը և վիրուսները դրանք 2 հիմնական ծրագրերի տիպերն են գաղտնի հարձակման համար: Վիրուսը ծրագիր է, որը գաղտնի պատճենում է ինքն իրեն Ձեր համակարգիչ և հետագայում կարող է Ձեր համակարգչից տեղափոխվել ուրիշ արտաքին համակարգեր: Վիրուսը գաղտնի ապրում է Ձեր համակարգչում որոշ ժամանակահատվածում ծրագրի բեռնավորումից առաջ, այնուհետև սկսում է գործել: Մյուս կողմից, Տրոյական ձին օգտագործում է խաբեություն, որպեսզի ստիպի Ձեզ բացահայտորեն կատարել ծրագիրը: Սովորաբար դրա համար այն պնդում է, թե կատարում է որոշակի օգտակար ֆունկցիաներ: Սակայն դրա փոխարեն Տրոյական ձին կատարում է այնպիսի բաներ, որոնք շատերին ընդհանրապես դուր չի գալիս, օրինակ ֆորմատավորում են Ձեր կոշտ սկավառակը:
       Վիրուսներին ստեղծում են մարդիկ: Որոշ մարդիկ ստեղծում են վիրուսներ, որպեսզի ցուցադրեն իրենց առավելությունը ամբողջ համակարգչային աշխարհի նկատմամբ, մյուսներին դրդում է ատելությունը և ոչնչացնելու ծարավը: Այն ուղիները, որոնցով վիրուսը կարող է Ձեր համակարգիչ թափանցել իրականում ամբողջապես կանխատեսելի են: Կան մուտքագրման մի քանի հիմնական ձևեր: Եղել են դեպքեր, երբ ծրագրային ապահովություն արտադրող ֆիրմաները մեղադրվել են նրանում, որ վաճառել են վիրուսով վարակված դիսկեր: Բայց վիրուսների տարածման ամենատարածված տարբերակը դա ինտերնետն է, և օգտագործողների միջև ինֆորմացիայի փոխանակությունը ֆլեշկաների կամ այլ միջոցներով:
       Որոշ վիրուսներ կարող են վարակել օպերացիոն համակարգը միայն այն դեպքում, երբ օպերացիոն համակարգի բեռնավորումը տեղի է ունեցել վիրուսով վարակված կոշտ սկավառակից: Որոշ ծրագրեր ճիշտ են աշխատում միայն այն դեպքում,երբ հակարգիչը բեռնավորվել է այն կրող սկավառակից: Գոյություն ունեն նաև բազմաֆունկցիոնալ վիրուսներ, որոնք օգտագործում են հարձակման մեթոդների տարբեր կոմբինացիաներ: Բազմաֆունկցիոնալ վիրուսները և ֆայլային վիրուսները ընդամենը պահանջում են վարակված ծրագրի իրագործում:
       Ճիշտ չէ, թե վիրուսները տարածվում են միայն com կամ exe ընդլայնումով: Համարյա բոլոր վիրուսային ինֆեկցիաների բոլոր վիրուսների 80 տոկոսը կապված է բեռնավորվող սեկտորի հետ: Այդ պատճառով վիրուսները չեն սահմանափակվում միայն .com կամ .exe ֆայլերով: Windows-ի միջավայրում գոյություն ունեն նաև բազմաթիվ այլ ֆորմատներ վիրուսների տարածման համար: Օրինակի համար կարող եմ բերել սկզբնային բեռնավորման 2 ֆայլ, որոնք ապահովում են համակարգչի աշխատանքը DOS: MSDOS.SYS, IO.SYS:
       Սարքերի դրայվերները նույնպես հաճախ ունենում են .sys ընդլայնում, հնարավոր է նաև .bin ընդլայնում: Windows-ում հաճախ օգտագործվում է դինամիկ գրադարանային կապ .dll ընդլայնմամաբ: Windows-ի ներքին ֆունկցիաների մեծ մասը նկարագրվում են որպես դինամիկ գրադարանային կապեր: Սովորաբար DLL ֆայլերն օգտագործվում են մեկ կամ մի քանի ծրագրերի կողմից միաժամանակ: Այս ընդլայնումով ֆայլերը նույնպես կարող են պարունակել վիրուսներ:
       Վիրուսի մի նոր տիպ էր հայտնաբերվել, որը տարածվում էր Microsoft Word-ի միջոցով: Տիպիկ օպերացիաների ավտոմատացման համար օգտագործվում են մակրոմանդներ: Նրանցում հայտնաբերվել էր Word Prank, որը գրված էր word basic-ի համար: Word ֆայլերի բեռնավորումը, որը պարունակում է մակրոմանդա prank, վարակում է NORMAL.DOT ֆայլը, որը իր հերթին վարակում է մյուս բոլոր բաց փաստաթղթերը: Prank-ը անվնաս վիրուս է, բայց ավելորդ գլխացավանք է: Յուրաքանչյուր ֆայլ, որն ընդունակ է բեռնավորման, դա պոտենցյալ տիրույթ է, որտեղ կարող է թափանցել վիրուսը:
       Մի խոսքով համակարգչային վիրուսը դա ոչ մեծ չափերի, հատուկ գրված ծրագիր է, որը կարող է ներդնել իր կրկնօրինակները համակարգչային ծրագրերի, դիսկերի սիստեմային հատվածների, դրայվերների, դոկումենտների և այլ ֆայլերի մեջ, և այդ վիրուսների կրկնօրինակները պահպանում են «բազմացման» ունակությունը: Վիրուսների այսպիսի ներդրման և «բազմացման» գործընթացը կոչվում է վարակում, իսկ այն ծրագիրը կամ ֆայլը, որը պարունակում է վիրուս կոչվում է վարակված: Վիրուսային ծրագրերը արագ և լայն տարածում են ստանում ծրագրային ֆայլերի միջավայրում`հիմնականում վարակելով .exe, .com, .sys ֆորմատներով ֆայլերը: Մի խոսքով վիրուսային ծրագրեր են կոչվում այն ծրագրերը, որոնք նախատեսված են համակարգչի այս կամ այն ծրագիրը խախտելու համար:
       Վիրուսային ծրագրերը ստեղծվում և տարածվում են հետևյալ նպատակներով.
       1. Մրցակցության պայմաններում մրցակիցների աշխատանքի խախտման համար:
       Օրինակ` Երկու ընկերություններից որևէ մեկը կարող են վիրուսային ծրագրերի միջոցով խափանել մյուս ընկերության համակարգիչների աշխատանքը, որի հետևանք կարող է լինել տվյալ ընկերության արտադրանքի անորակությունը, կամ ընդանրապես արտադրական գործընթացի դադարեցումը, որի պատճառով այն կարող է զիչել իր դիրքերը մյուս ընկերությանը առևտրի շուկայում:
       2. Հակավիրուսային ծրագրերի ներդրման և շահույթ ստանալու նպատակով:
       3. Սիրողական բնույթի հակերների ստեղծած վիրուսները:
Поиск

Поиск

Поиск


Կայքի հեղինակ Մկրտիչ Մինասյան © 2024