Ծրագրեր, գրքրեր, նյութեր...


Ուրբաթ, 14.12.2018, 04:56
Ընդհանուր

Ծրագրեր, Գրքեր, Նյութեր

Մեր հարցը
Ո՞ր անտիվիրուսն եք նախընտրում
Բոլոր գնահատականները: 1394

Տվյալները

Այժմ կայքում են: 1
Հյուրեր: 1
Գրանցվածներ: 0

Կարող եք գրել ցանկացած հարց համակարգչի վերաբերյալ [ Տալ հարց ]

04.02.2010

Նաիրա

Բարև ձեզ.համակարգիչը միացնելուց 3-4րոպե ուժեղ դռոց է գալիս.հետո անցնում,փոշուց է,թե այլ մաից?Շնորհակալություն

05.02.2010

Պատասխան:

Դա համակարգչի վինտիլիատորներից(cooler) է, և դրա պատճառը փոշին է: Կարող եք փոշեկուլով փչել, հնարավոր է որ ձենը կտրվի, իսկ եթե ոչ ուղակի պետք է վինտիլիատորը փոխվի կամ անջատվի, չնայած դրանից վնաս չկա, ուղակի ձենն է խանգարելու

Պատասխանել է: Մ. Մինասյանը

10.02.2010

Rafo


Barec dzez,eli Rafona dzez grum.Inch arumova im sistem@ canrabernvac???Format arel em,nuynisk mi qani angam,bayc chi ognum.Kasperskin el normal ashxatuma,vor asem virusneric klini.Amen depqum shnorhakalutyun patasxani hamar.

 

10.02.2010

Պատասխան:


Ռաֆո ջան, սենց դժվար է ասել ինչից կլինի, բայց եթե կոմպըը ֆորմատ արել ես ու չի կարգավորվել, ուրեմն խնդիրը սարքային է: Դա կարող է լինի վինչից, այսինքն սիստեման զագրուզկի ժամանակ դժվարությամբ կարդա վինչի վրայի ինֆորմացիան, կամ կարող է լինի օզույից, սիստեմայի միանալու ժամանակ օզուն ծանրաբեռնվում է և աշխատում է ոչ լիարժեք: Չնայած նշածս երկու դեպքերում ել կոմպը պետք է ընդհանրապես դանդաղ աշխատի այլ ոչ թե միայն զագրուզկի ժամանակ: Փորձի օզուն Mem Test արա, նույն էլ վինչը, իսկ եթե չգիտես էտ ինչ է, ասեմ: Կան ծրագրեր որոնք ստուգում են հիշողությունը, և եթե վնասված հատված(սեկտոր) է լինում վրան, փակում են այն, հետևաբար տվյալ հատվածը ընդհանրապես չի օգտվում, նմանատիպ ծրագրերով աշխատելը դժվար է, եթե դու չես կարող, ինչ որ ծանոթ մարդ գտիր որը հասկանում է, ու թող ինքը անի: Հնարավոր է որ խնդիրը լուծվի
Պատասխանել է: Մ. Մինասյան

09.02.2010

Rafo

Xndrum em harcis patasxanel.Im hamakargchi het amen inch kargin e,bayc miavneluc heto mi5,6 ropeic nor mianum e????

09.02.2010

Պատասխան:

Ձեր սիստեման ծանրաբեռնված է, անհրաժեշտ է ֆորմատ անել

Պատասխանել է: Մ. Մինասյան

27.01.2010

Arman

Բարև Ձեզ։ Ինչից կարող է լինել, երբ միացնում եմ համակարգիչս, էկրանին բերում է պատուհան և գրում Assistat Services problem.

28.01.2010

Պատասխան:

Ամենայն հավանականությամբ այդ Assistat Services-ը ինչ որ ծրագիր է, որը համակարգչի միանալու ժամանակ նույնպես միանում է և նորմալ չի աշխատում, մտիր msconfig և startup-ից անջատիր այդ Assistat Services-ը: Եթե չես կարող կատարիր հետևյալ գործողությունները. start-> run-> գրիր msconfig-> Ok-> բացված պատուհանի վերևի հատվածում գտիր startup-> և բացված ցուցակում գտիր այդ Assistat Services-ը և անջատիր, իսկ եթե չլինի այդ ցուցակում, անջատիր բոլոր նշված ծրագրերը ցուցակից և կոմպը ռեստառտ արա: Դրանից հետո եթե ոչ մի օգուտ չտվեց ուրեմն դա կամ սերվիսների մեջից պետք է փակվի կամ կոմպի ռեգիստրներից պետք է ջնջվի, իսկ դրանք այսպես գրելով չեմ կարող բացատրել թե ոնց անեք: Չնայած չի բացառվում որ սիստեման վնասված է:

Պատասխանել է: Մ. Մինասյանը

29.01.2010

Մանե

Բարև ձեզ.այս կայքից քաշել եմ ArmDicto 1.1 բառարանը, բառարանի հայերեն մասում հայերեն չի գրում,բառերի տեղը քառակուսիներ են.ինչից կլինի.?

30.01.2010

Պատասխան:

Ձեր համակարգչի մեջ բացակայում են հայերեն տառատեսակներ(Fonts), ArmDicto ծրագրի վրա կա Fonts կնոպկա, սեխմեք այն, այնուհետև բացված պատուհանում սեխմեք Install 7 Armenian fonts կնոպկան, դրանից հետո հայերեն տառերը նորմալ ցույց կտա


Պատասխանել է: Մ. Մինասյան

29.01.2010

Vahram


Բարև ձեզ: Ինձ մի հարց է հետաքրքրում, այն թե ինչպես են կոտրել իմ սայթը (odnoklassniki.ru) և փոխել գաղտնաբառը:Օվքեր են դրանք, ինչ մասնագիտության տեր մարդիկ: ( Նախապես Շնորհակալություն )

30.01.2010

Պատասխան:

Միանգամից ասեմ որ միանշանակ պատասխան չեմ կարող տալ, քանի որ դա կարող է անել սկսած հասարակ համակարգչից քիչ թե շատ հասկացող մարդուց վերջացրած խակերներից, միայն թե այն տարբերությամբ որ նրանց ընտրած մեթոդները իրարից խիստ տարբերվում են:

Օրինակ քո գաղտնաբառը կարող են գուշակել, կամ կարող են գուշակել հարց ու պատասխանը(odnoklassniki.ru-ում գրանցվելիս դուք նշում եք որևե հարց և դրա պատասխանը, որպեսի գաղնաբառը մոռանալու դեպքում կարողանաք այն վերականգնել), կարծում եմ դրա համար պետք չի մասնագիտական գիտելիքներ: 

Մյուս տարբերակը այն է որ ինչ որ մեկը ձեր համակարգչում տեղադրել է որևե լրտեսական ծրագիր կամ տրոյան, և ձեր բոլոր գործողությունները ուղարկվում են հասցեատիրոջը, օրինակ երբ դուք մտնում եք odnoklassniki.ru և բնականաբար ներմուծում եք ձեր լոգինն ու պարոլը, այդ ժամանակ տվյալ լրտեսական ծրագիրը կամ տրոյան ֆիքսում են ձեր գրած բառերը և ուղարկում են իրենց մոտ նախապես նշված մեյլի վրա:

Իսկ այն հարցին թե խակերները ինչպես են անում, ճիշտ կլինի հարցնեք հենց նրանց, միայն կարող եմ ասել որ դա կախված է ծրագրավորման հետ: Խակերները սովորական ծրագրավորողներ են որոնք իրենց գիտելիքները օգտագործում են վատ նպատակներով:

Հուսով եմ կարողացա քիչ թե շատ ինֆորմացիա տրամադրել

Պատասխանել է: Մ. Մինասյան

21.02.2010

Aro

APer karas ases es kargi c++ haykakan grqer vortexich karam qashem :-) NAxapes snorhakalutyun

21.02.2010

Պատասխան

Ապեր C++-ի հայերեն լեվով գրականություն քիչ կա, շուտով մի քանի հատ կտեղադրեմ այս կայքում

Պատասխանել է: Մ. Մինասյան

24.02.2010

Hovhannes

Barev dzez,asaceq xndrem inchpes kareli e internetov mtnel urish hamakargich ev qashel bolor fayler@,naxapes shnorhakalutyun:

25.02.2010

Պատասխան

Նման հարցերով քեզ դժվար թե ինչ որ մեկը օգնի, քո ուզածը ման արի google-ում

Պատասխանել է: Մ. Մինասյան

28.02.2010

Հովհաննես

Բարև Ձեզ, բավականին լավ աշխատանք եք կատարում օգնելով մարդկանց:

Հարցս մի փոքր այլ բնույթի է` իսկ Ձեր կայքում տարբեր ֆիրմաների գովազդներ ինչու չեք տեղադրում? դա Ձեզ կբերի ֆինանսական միջոցներ:

28.02.2010

Պատասխան

Շնորհակալություն գովեստի համար, գովազդ չտեղադրելու պատճառներից մեկը այն է որ կայքը իսկզբանե կառուցել եմ ոչ թե փող աշխատելու այլ պարզապես կայք ունենալու նպատակով: Բացի այդ եթե նույնիսկ գովազդներ տեղադրեմ դրանից ստացված եկամուտներ կլինեն չնչին այն պարզ պատճառով որ կայքը չունի շատ այցելուներ(օրեկան 20-30 օգտագործով), իսկ որոշակի գումար աշխատելու համար անհրաժեշտ է որ օրեկան կայք այցելի առնվազն 200-250 օգտագործող

Պատասխանել է: Մ. Մինասյան

28.02.2010

Armen

Barev dzez!Xndrum em patasxanek im harcin. Unem larain internet.Hnaravor e ardiok,vor mekn imanalov im IP-in ogtvi im kapic.

Naxapes shnorhakal em!

28.02.2010

Պատասխան

Իհարկե հնարավոր չէ, քանի որ ինչպես դու նշեցիր քո ինտերներտը լարային է, այսինքն ինտերնետ ստանում ես լարի միջոցով: Իսկ IP իմանալը դեռ ոչինչ չի նշանակում:

Պատասխանել է: Մ. Մինասյան

4.02.2010

Rafo


Inch sayti nyuter@ cheq avelavnum u tarmacnum???Sa shat lav sayta u cankaliya vor an@ndhat achi.

 

4.02.2010

Պատասխան

Առաջիկա օրերին կթարմացնեմ

Պատասխանել է: Մ. Մինասյան

01.04.2010

Արտակ

Շատ լավնա <<միլիոնատեր>> խաղը ապրես ախպեր: Իմ նոթբուքը վելքմ ա անում ու չի բացվում ինչիցա:

01.04.2010

Պատասխան

Մերսի ապեր, նոութբուքի սիստեման վարի է, պետք է ֆորմատ արվի

Պատասխանել է: Մ. Մինասյան

01.04.2010

ARTAK

ԲԱՐԵՎ:

Ախպեր կարաս ասես http://********.do.am կայքում, վերևի հատվածում ոնց կարամ նկար տեղադրեմ, ինչպես որ արել ես դու: Մի բան էլ MS Office 2007 Armenian LIP ծրագիրը կլինի
WIDOWS XP-ի վրա:

01.04.2010

Պատասխան

ապեր do-երով սայթերը ucoz համակարգի միջոցով է կառուցվում, բոլոր նմանատիպ հարցերի պատսխանները կարաս ստանաս ucoz համակարգի ֆորումներում, կոնկրետ այս սայթի պարագայում վերևի նկարը եղել է ստանդարտ և ես չեմ այն տեղադրել: Իսկ Armenian LIP ծրագիրը կարող է աշխատել և XP-ի և VISTA-ի և 7-ի վրա, օպերացիոն համակարգը կարևոր չէ, կարևորը որ օֆիսը լինի 2007

Պատասխանել է: Մ. Մինասյան

01.04.2010

Արտակ

<<MSOFFICE2007ARMENIANLIP>> բեռնել եմ բայց իմ մոտ սա հայերեն չի բացում, ուղագրական սփելինգ չի կատարում: Սա կարողա անգլերեն տարբերակնա; 

Նախապես շնորհակալություն:

 

01.04.2010

Պատասխան

չէ ապեր հայերեն տարբերակնա, ինստալացիայից հետո օֆիսից պետք է փոխես ինտերֆեյսի լեզուն(Параметры Word->Основные->Языковые Параметры->Язык Интерфейса->Язык меню и диалоговых окон->Հայերեն)

Պատասխանել է: Մ. Մինասյան

19.04.2010

Rafo

Barev cez.Verjin angam format anelucs heto,erb uzum em internetic inch vor cragir qashem,gruma (bad IP Adress) u chi qashum(Download Masterov).Da inchov e paymanavorvac???Naxapes shnorhakalutyun.

19.04.2010

Պատասխան

Բարև ապեր, ապեր շատ դժվար հարց ես տվել ու կոնկրետ պատասխան չեմ կարա տամ, եթե կոնկրետ մի կամ մի քանի սայտից չես կարում քաշես ուրեմն այդ սայտերն են փակել քաշելու հնարավորությունը(պատճառները կարող են լինել տարբեր), իսկ եթե ընդհանրապես ինտերնետից բան չես կարում քաշես լավ կլինի այդ հարցով դիմես ինտերնետիտ պրովայդերին(այն ընկերությանը ումից ինտերնետ ես ստնում) 

Պատասխանել է: Մ. Մինասյան

18.04.2010

SARQIS

ՇԱՏ ԼԱՎ ՍԱՅԹԱ.ԸՆԳԵՐ NOD32 ԱՆՏԻՎԻՌՈՒՍԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՐԱՆՔ ՖԼԵՇԿԻ ՄԵՋԻ ՎԻՌՈՒՍՆԵՐԸ ՄԱՔՐԵՆՔ(ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ)

19.04.2010

Պատասխան

Հա ապեր կարաս, ֆլեշկետ միացնելուց հետո մտնում ես My Computer ու ֆլեշկի վրա մկնիկով աջ քլիք ես անում, բացված մենյույում ընտրում ես Сканировать программой ESET NOD32 Antivirus

Պատասխանել է: Մ. Մինասյան

30.04.2010

Rafo

Barev cez.Es mi harc unem.Uremn local disk D-um inch vor (Autorun.inf) papkaya arajacel,dra mej el (Nul) anunov papka.Dranq voch mi kerp chem karoxanum jnjem.Xndrum em ogneq.

30.04.2010

Պատասխան:

Դրանք վիրուսներ են: Ապեր սա քաշի ու սրանով փորձի մաքրի կոմպդ, եթե դրանք չմաքրեց ուրեմն մինչև ֆորմատ չանես չի էլ մաքրվի:


Պատասխանել է: Մ. Մինասյան

02.05.2010

anonymouse

Ես էլ եմ uCoz-ում կայք պատրաստում բայց մեկ էջը արժի 100 դրամ իսկ կայքը 500 դրամ

02.05.2010

Պատասխան

Շատ ուրախ եմ


Պատասխանել է: Մ. Մինասյան

03.05.2010

Raf

Barev cez.Chishta,vor hachaxaki format anel@ vnasuma HDD-n????Ete tenc mtacenq,uremn cankacac cragir,vor@ install enq anum petqa nuynpes HDD-n vnasi.Ete windowsn ela mi cragir uremn inchi xorhurd chen talis shat format anel????Naxapes shnorhakalutyun.

03.05.2010

Պատասխան

Իհարկե նման բան չկա, իսկ այն մարդիկ ովքեր որ ասում են ֆորմատ անելը վնաս է վինչին ուղակի չեն պատկերացնում վինչեստրի աշխատելու ձևը և կառուցվածքը, ասեմ նաև որ շուտ շուտ ֆորմատ անելը մի բան ել օգուտ է վինչին: Ֆորմատ անելուց կատարվում է շատ պարզ գործողությունը, ջնջվում է վինչի վրայի ինֆորմացիան և տեղադրվում է օպերացիոն համակարգը իր ծրագրերով, այսինքն կատարվում է հասարակ ֆայլերի ջնջում և կրկին տեղադրում, բնականաբար դրանից վնաս չկա

Պատասխանել է: Մ. Մինասյան

5.05.2010

Նարինե

windows sp3-ի լեզուն ռուսերեն է, հնարավոր է, որ առանց ֆորմատի փոխեմ անգլերեն: Տեղադրված windows-ի դիսկը ունեմ

5.05.2010

Պատասխան:

Եթե հենց սկզբից ռուսերեն է եղել ուրեմն չեք կարող, իսկ եթե սկզբից անգլերեն է եղել ու հետո MUI ծրագրով ռուսիֆիկացվել է կարող եք փոխել կատարելով հետևյալ գործողությունը` Пуск->Настройка->Панель управления->Язык и региональные стандарты->Языки-> և ներքևում ռուսերենը փոխել անգլերենով(կրկնում եմ, եթե ամենասկզբից Windows-ը եղել է ռուսերեն այսինքս չի ռուսիֆիկացվել, ուրեմն իմ ասած բաժին չի լինի)

Պատասխանել է: Մ. Մինասյան

5.05.2010

Rafo

Barev cez.Cez motic qashel em windows XP SP2-i hayafikacman patet@,bayc install aneluc heto lezun chpoxvec.Vortexic karox em popoxel lezun???Mek el hetagayum anhrajeshtutyan depqum,karox em uninstall anel,u veradarnal angleren lezvin???

5.05.2010

Պատասխան

Ռաֆո ջան ճիշտ ասած ես երբեք չեմ օգտագործել այդ ծրագիրը, բայց ինչքան գիտամ ետի մենակ լիցենզիոնի XP-ի վրայա աշխատում:

Պատասխանել է: Մ. Մինասյան

18.05.2010

Թագուհի

Բարև ձեզ,առաջին անգամն եմ օգտվում ձեր տրված խորհուրդներից,շատ մատչելի են ու օգտակար:Կարդացի նաև ձեր ծառայությունների բաժինը ու ձեզ դիմում եմ հետևյալ խնդրանքով. համակարգչում շատ կարևոր ֆայլեր սխալ ֆորմատ անելուց հետո կորել են.նկարներ,վիդեոներ.ծրագիրը,որը վերականգնում է կորցրած ֆայլերը անունը մոռացել եմ,հնարավոր է ինձ հիշեցնեք այդ ծրագրի անունը(դիմեցի ձեզ,որովհետև մինչ այդ կասկածում էի,որ ֆորմատ անելուց հետո հնարավոր է վերականգնել) : Նախապես շնորհակալություն...

18.05.2010

Պատասխան:


Տեսականորեն հնարավոր է, բայց ոնց հասկացա երկար ժամանակ արդեն անցել է ջնջվելուց հետո, հետևաբար ինչ որ բաներ վերականգնելու շանսերը քիչ են: Ջնջված ֆայլերը վերականգնելու համար շատ ծրագրեր կան, երևի թե դրանցից լավագույնը դա Recuva ծրագիրն է, մյուսների համեմատ առավելությունը այն է որ ծրագիրը ամբողջությամբ անվճար է և ունի շատ պարզ ինտերֆեյս, այս կայքում կա այդ ծրագիրը, կարող եք քաշել Ծրագրեր բաժնից: Եթե ծրագրի օգտագործման մեջ կդժվարանաք գրեք կօգնեմ, բայց չեմ կարծում որ ինչ որ դժվարություններ առաջանան, քանի որ ինչպես նշեցի շատ պարզ ինտերֆեյս ունի

Պատասխանել է: Մ. Մինասյան

21.05.2010

Թագուհի

համակարգչի կոշտ դիսկը ուզում եմ փոխել, ինչ պիտի հաշվի առնել փոխելուց,թե պարզապես մեկը հանեմ,մյուսը տեղադրեմ

21.05.2010

Պատասխան

Հաշվի առնելու բան չկա, հինը կարող եք չհանել ուղակի պետք է ավելացնել նորը: Իսկ եթե հինը պարտադիր պետք է հանեք ուրեմն նորը տեղադրելուց հետո մնում է նոր կոշտ դիսկի վրա սիստեմա գցել

Պատասխանել է: Մ. Մինասյան

09.06.2010

Գայանե

Բարև Ձեզ մի հառց տամ վոնց անեմ վոր իմ ֆայլերը կոդ դնեմ լինի դա պապկա տե Wordi կամ Excelի ֆայլեր կամ ցանկացած ֆայլ

09.06.2010

Պատասխան:

Քիչ առաջ "Ծրագրեր" բաժինում տեղադրեցի համապատասխան ծրագիր, որը պապկաները թաքցնում կամ արգելափակում է կողմնակի անձանցից, Word-ի կամ Excel-ի ֆայլերն էլ կարող եք պահել նմանատիպ պապկաներում, իսկ կոնկրետ Word-ի կամ Excel-ի վրա պառոլ կարող եք դնել անմիջապես իրանց միջից, օրինակ Word 2007-ում այսպես է կատարվում, առաջին անգամ պահպանելուց(save) բացվող պատուհանի ձախ ներևում կա Сервис կոճակը, կոճակի վրա սեխմելուց հետո բացվում է ցանկ, բացված ցանկում ընտրում եք Общие параметры որից հետո բացված պատուհանում կա пароль для открытия файла անվանումով վանդակ, որտեղ էլ կարող եք լրացնել պառոլը և ամեն անգամ ֆայլը միացնելուց պետք է լրացնել համապատասխան պառոլը

Պատասխանել է: Մ. Մինասյան

18.06.2010

Rafo

Barev dzez.Es mi xndir unem.Kompis het amen inch kargina,bayc papkaner@ bacelis dzayn chi galis(kttoc@).Windowsi het kapvac mnacac dzayner@(errori,USB u mnacac baner@) normal en.Control Panelic el dzayner@ drel em Windows Defoult.Inchi het karoxa kapvac lini ays problem@???Asem vor Windows@ repair areci,eli chognec.Naxapes shnorhakalutyun.

19.06.2010

Պատասխան:

Ռաֆո ջան ճիշտ ասած կոնկրետ չգիտեմ, բայց նայի տես C:\WINDOWS\Media պապկայի մեջ կա այդ ձայնային ֆայլը(կտկտոցը), եթե չկա ուրիշ համակարգչից copy-paste արա այդտեղ, հնարավոր է որ այդ ֆայլը ուղակի բացակայում է համակարգից: Նշեմ նաև որ այդ պապկայի մեջ է պահվում այն ձայւնային ֆայլերը որոնք վերաբերվում են համակարգին

Պատասխանել է: Մ. Մինասյա

19.06.2010

Gevorg

ete karox eq aseq xndrem, haykakan cragir@ (henc tenc el graca haykakan cragir) inch marsntagitakan cragira? Naxapes shnorhakalutyun!

19.06.2010

Պատասխան:

Նման ծրագիր դեռևս չեմ լսել, իսկ եթե խոսքը ՀԾ ծրագրի մասին է ասեմ որ դա հայկական հաշվապահական ծրագիր է, որը գրվել է հայ ծրագրավորողների կողմից 1C ծրագրի հիման վրա, ավելի ճիշտ փորձել են հայկական շուկայում 1C ծրագրի այլտրանքային տարբերակ ստեղծեն

Պատասխանել է: Մ. Մինասյան

24.06.2010

Rafo

Barec dzez,es mi shat karevor harc unem.Hitachi 320GB Sata HDDn miacnelu hamar gnel em RXD 629A tipi SATA-IDE perexadnik(materinkayi vra SATA shteker chka).Nax asem,vor voch mi kerp chi linum HDDn darcnel SLAVE.Da der vochinch,erb porcum ei format anel,WINWOWSi filer@ nstacneluc heto(erb ekranin karmir gic e erevum ev enter petq e anel restarti hamar) erb petq e restarat anel,vor format@ ancni ir myus pulin,komp@ sev ekran e berum u anverj restart e linum.Inchpes kareli e nra vra WINDOWS nstacnel,kam inchn e patchar@,vor chi stacvum.Naxapes chnorhakalutyun.

24.06.2010

Պատասխան:

Միանգամից ասեմ որ շատ պրոբլեմային խնդիր է դա, որպես կարգ երբեք ոչ մեկին խորհուրդ չեմ տալիս օգտագործել SATA-IDE պերեխադնիկ, նման դեպք շատ շատ է հանդիպում, որպես միանշանկ լուծում գոկություն չունի, քանի որ ամեն ինչ կախված է հենց մայր պլատայից, այսինքն կան մայր պլատաներ որ խնդիր չեն ունենում նման պերեխադնիկների հետ, բայց ավելի շատ մայր պլատաներ ունենում են այդ խնդիրը այն էլ տարբեր կերպ լուծվող: Նման դեպքերում երբ ոչ մի կերպ չի լինում Windows տեղադրել այդ համակարգչի վրա ես այդ HDD-ն միացնում եմ մեկ այլ համակարգչի որը ունի SATA և տվյալ համակարգչի վրա էլ տեղադրում եմ Windows-ը, տեղադրելուց հետո հանում եմ HDD-ին և միացնում պերեխադնիկով համակարգչին, որից հետո մնում է փոխել դրայվերները: Բայց սա էլ միշտ չի որ հաջողվում է քանի որ շատ դեպքերում տվյալ վինչից boot չի լինում: Բայց այդ վինչին SLAVE սարքելը պետք է որ խնդիր չլինի, մայր պլատայի վրա կա IDE-ի 2 մուտք, փորձեք տեղերով փոխել պերեխադնիկն ու մյուս վինչի(եթե կա) IDE շլեյֆը:

Պատասխանել է: Մ. Մինասյան

25.06.2010

Rafo

Isk ete es im ver@ nshcac vinch@ ogtagorcem vorpes erkrordada(D) bnakanabar ayd SATA-IDE perexadnikov,hetagayum problemner chen arajana.Dzer naxord patasxani hamar el shat shnorhakal em.

25.06.2010

Պատասխան:

Որպես երկրոդական օգտագործելիս խնդիր չի առաջանում, բայց նախորդ հարցում գրել էիր որ իրան որպես Slave չես կարում սարքես հետևաբար չես էլ կարող իրան օգտագործել որպես երկրորդական: Իսկ եթե հաջողվել է իրեն դարձնել որպես Slave ուրեմն առանց որևէ խնդրի կարող էս օգտագործել որպես երկրոդ վինչ:

Պատասխանել է: Մ. Մինասյան

26.06.2010

Լիա Մելքոնյան

Ես հարց չունեմ: Ուղղակի ուզում եմ ասել, որ շատ լավ սայտ ա: Շնորհակալություն:

28.06.2010

Պատասխան

Շնորհակալ եմ:

Պատասխանել է: Մ. Մինասյան

05.07.2010

Rafo

Barev dzez,eli es em dzez grum u eli mi harc unem.Hnaravor e ardyoq aranc format anelu HDD-n pertitionneri bajanel???Partition Magic cragir@ ibr anum e,sakayn voch anvchar versian.Ka ardyoq nmanatip urish cragir???Kanxav shnorhakalutyun.

05.07.2010

Պատասխան:

Այո հնարավոր է առանց ֆորմատի վինչը բաժանել պարտիշների, եթե վինչը 2-րդական է և վրան ինֆորմացիա չկա ոչ մի ծրագիր էլ հարկավոր չէ, կարող էս այն բաժանել Manage-ով(My Computer-ի վրա աջ քլիք եք անում և սեղմում եք Manage-ի վրա, այնուհետև բացված պատուհանում ձախի վրա սեղմում եք Disk Management  և կատարում վինչի բաժանումը(այս դեպքում ֆորմատ է լինում միայն վինչի բաժանված հատվածը)): Իսկ եթե վինչը երկրորդական չի կամ էլ վրան կա պետքական ինֆորմացիա Partition Magic ծրագիրը լավագույնն է: Եթե քոնը դեմո վերսիան է ապա քաշի սա (կրեկը մեջն է) և սրանով արա քո ուզածը

Պատասխանել է: Մ. Մինասյան

21.04.2011

կարեն

Նար-Դոս. Ըստ եսի որն է իր ողբերգւթյան պատճառը

21.04.2011

Պատասխան:

Չգիտեմ, որն է?

Պատասխանել է: Մ. Մինասյան


Կայքի հեղինակ Մկրտիչ Մինասյան © 2018